Նոր համագործակցություն՝ Բաքվի և Անկարայի միջև․ ի՞նչ է հայտնի

Նոր համագործակցություն՝ Բաքվի և Անկարայի միջև․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և «Turkish Aerospace» ընկերությունը (TUSAS) ստորագրել են KAAN նախագծի շուրջ համագործակցության Արձանագրությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, իսկ Թուրքիայի կողմից՝ TUSAS-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը և Թուրքիայի նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գյորգունը, հայտնում է APA-ն։

Արձանագրության համաձայն՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կործանիչների արտադրության շրջանակներում նախատեսվում է ինժեներների վերապատրաստում։