Պետդումայի պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ստախոսության մեջ

Պետդումայի պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ստախոսության մեջ

Ռուսաստանի Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստախոսության մեջ, այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդերները» անարդյունավետ են։ Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը։ « «Իսկանդերները» մեզ մոտ չափազանց բարձր ճշգրտության զենք է, այն լավագույնս դրսեւորվել է բազմաթիվ անգամներ զորավարժությունների ժամանակ։ Փաշինյանի այդ խոսքերը պարզապես բացարձակ սուտ է եւ նույնիսկ ենթակա չէ երկմտանքի»,- ասել է պատգամավորը։

Զավարզինը նշել է, որ այս կերպ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մեղք չունի Ղարաբաղյան հակամարտության արդյունքների համար։ Զավարզինը նկատել է, որ Փաշինյանը կարող է մեղադրել եւ «Իսկանդերներին» եւ Հայ ժողովրդին եւ զինվորականներին, միայն թե ասի, որ ինքը մեղավոր չէ։