Այսօր կքննվի Առուստամյանի կալանքի հարցը

Այսօր կքննվի Առուստամյանի կալանքի հարցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր՝ ժամը 18։00-ին,  տեղի կունենա «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու դատախազության միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ Առուստամյանը որպես մեղադրյալ է անցնում «Հյուսիս- Հարավ»-ի գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և պետությանը խոշոր չափի՝ շուրջ 2 միլիարդ դրամի վնաս պատճառելու մեջ։

Հիշեցնենք նաև, որ «Հյուսիս -Հարավի» գործով 15 մեղադրյալ կա, որինոցից մեկը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է։