Հանքավայրերի իբր «ստուգման» համար Արցախի Հանրապետության տարածք ադրբեջանցի «բնապահպանական» խմբի ներթափանցումը մի քանի խնդիրների իրականացման համար թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների բազմամակարդակ գործողության շարունակությունն է․
1․ Արցախում հետախուզության հավաքագրում և մշակում։
2․ Արցախի մնացած տարածքի նկատմամբ իրենց անհիմն պահանջների իրավաչափության հրապարակային նշում։
3․ Հայաստանին խոշոր դրամական պահանջներ ներկայացնելու համար տեղեկատվության հավաքագրման գործի նախապատրաստում (քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունը, «խաղաղության դարաշրջանի» իր ադրբեջանամետ հայեցակարգով փաստացի օրինականացրել է ադրբեջանական կեղծ պատմությունը, թե իբր Հայաստանը «մեղավոր է» և պետք է փոխհատուցում վճարի)։
4․ Արցախի Հանրապետության տարածքից բնակչության արտահոսքը խթանելու նպատակով՝ հոգեբանական ճնշման ուժեղացում Արցախի բնակչության վրա։
5․ Ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության վարկաբեկում, որոնց փաստացի նման քայլերով գցում են «ցուգցվանգի» մեջ, երբ խաղաղապահների ցանկացած որոշում բարդացնում է ՌԴ ՊՆ առաքելության աշխատանքը Արցախում։
6․ Նոր էսկալացիայի սպառնալիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը առաջ մղելու նպատակով՝ տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների փաստացի շանտաժ։
7․ Հակառուսական տրամադրությունների խթանում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։
Ադրբեջանական կողմի սադրիչ քայլերի հետևողականությունն ու տրամաբանությունը վկայում են այն մասին, որ շատ շուտով մենք ականատես կլինենք ռազմական սադրանքների աճին՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ։
Ի դեպ, ևս մեկ անգամ պարզապես հիշեցնում ենք, որ որքան պասիվ լինեն Հայաստանի իշխանությունները նման ֆորսմաժորային իրավիճակներում, այնքան ավելի հավանական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շուտով ռազմական հարված կհասցնի մեզ, և այստեղ անկարևոր է, թե ադրբեջանական ավազակային կազմավորումներն իրենց առաջին հարվածները հատկապես որ ուղղությամբ կհասցնեն։
Արման Աբովյան