Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ՝ Իսլամական Հանրապետության դեմ սահմանված սանկցիաների չեղարկման եւ իրանական միջուկային ծրագրի հետ կապված առաջացած ճգնաժամի շուրջ բանակցային հաջորդ փուլը կսկսվի Ժնեւում ուրբաթ օրը ստորագրվելիք Ամերիկա-Իրանական փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից հետո։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
Վերջինս մանրամասնել է, որ փոխըմբռնման հուշադիրը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ վերջնական հաստատվել եւ համաձայնեցվել է կիրակի օրը եւ ամենայն հավանականությամբ՝ ուրբաթ օրը կստորագրվի։ Միաժամանակ նաեւ՝ կմեկնարկի Իրանի եւ ԱՄՆ միջեւ բանակցային նոր փաթեթը, որի նպատակն է հասնել վերջնական համաձայնագրի կնքմանը։