Հռոմի պապն արտասվել է ուկրաինացիների մասին խոսելիս (տեսանյութ)

Հռոմի պապն արտասվել է ուկրաինացիների մասին խոսելիս (տեսանյութ)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմում ավանդական աղոթքի ժամանակ արտասվել է՝ խոսելով Ուկրաինայի մասին, հայտնում է Vatican News-ը։

«Սուրբ Աստվածածի՛ն, այսօր ես ուզում եմ քեզ բերել ուկրաինացի ժողովրդի երախտագիտությունը խաղաղության համար, ինչի համար մենք երկար ժամանակ խնդրում ենք Տիրոջը։ Փոխարենը պետք է նորից քեզ ներկայացնեմ այս տանջված, բազմաչարչար երկրի երեխաների, ծերերի, հայրերի ու մայրերի, երիտասարդների աղոթքները։ Բայց իրականում մենք գիտենք, որ դու նրանց հետ ես և բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են, ինչպես որ որդուդ խաչի մոտ էիր»,- ասել է Հովվապետը։

«Ուկրաինացի ժողովրդի» խոսքերից հետո Հռոմի պապը դադարել է խոսել և սկսել է արտասվել։ Երբ նորից վերսկսել է աղոթքը՝ նրա ձայնը շարունակել է հուզմունքից դողալ։