200 միլիոն եվրոյի անտոկոս վարկ կստանան 

200 միլիոն եվրոյի անտոկոս վարկ կստանան 

Ուկրաինան Իտալիայից կստանա 200 միլիոն եվրոյի անտոկոս վարկ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը։

Այդ գումարով նախատեսվում է վճարել ուկրաինացի մանկավարժների աշխատավարձերը։ Վարկը տասնհինգ տարով է, որի արտոնյալ ժամկետը կազմում է 7,5 տարի։