Կապառոսը՝ 2021թ․-ի լավագույն մարզիչ

Կապառոսը՝ 2021թ․-ի լավագույն մարզիչ

ՀՖՖ-ն ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այս կոչմանը երկրորդ տարին անընդմեջ:
Երկրոդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: