Նպատակ է եղել Սերժ Սարգսյանին քաշել այս պրոցեսի մեջ

Նպատակ է եղել Սերժ Սարգսյանին քաշել այս պրոցեսի մեջ

Սա քաղաքական շինծու գործ է, որի նպատակը Սերժ Սարգսյանին վարկաբեկելն է, որն ակնհայտորեն չի ստացվել: Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով, հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ 

«Ովքեր հետևել են այս դատական գործին, գիտեն, որ իրականում այս գործը որևէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ:Շատ ակնհայտ է, որ ի սկզբանե սա եղել է քաղաքական գործ, որի նպատակը եղել է Սերժ Սարգսյանին ներքաշել այս պրոցեսում և ցույց տալ, որ վերջինս կապ ունի ինչ-ինչ իրադարձությունների հետ: Իշխանությունների ձգտումները՝ հասնել նրան, որ ցույց տան՝ Սերժ Սարգսյանը որևէ հանգամանքով ունի մեղավորություն այս գործում, բնականաբար, որևէ ձևով չեն կարող հիմնավորված լինել: Սա հերթական բեմադրությունն էր, որը իշխանության մոտ չստացվեց»,-նշեց նա: