Ինչքան պատվաստում է կատարավել օգոստոսի 15-ի դրությամբ

Ինչքան պատվաստում է կատարավել օգոստոսի 15-ի դրությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր1 օգոստոսի 15-ի դրությամբ, կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։

 

Հիշեցում.

 «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են: