Դատարանը արձանագրել է Լիլի Մկրյանի իրավունքի խախտումը

Դատարանը արձանագրել է Լիլի Մկրյանի իրավունքի խախտումը

Էկոնոմիկայի նախարարության հետ կապված քրեական գործով անցնող «Սիներջի» ընկերության աշխատակիցներից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանն ի սկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառելով կալանքը՝ որպես խափանման միջոց, թույլ է տվել իրավունքի խախտում։

Դատարանը մասնավորապես հաշվի չի առել նրա ընտանեկան դրությունը, ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, որ մեղադրյալ Լ․ Մկրյանի խնամքին է գտնվում երկու տարեկան մանկահասակ երեխա, ով դեռևս սնվում է մայրական կաթով։ «Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ կալանքն ի սկզբանե եղել է ոչ համաչափ։ Միեւնույն ժամանակ արձանագրել է, որ եթե Լիլի Մկրյանը՝ դատախազի որոշմամբ ազատ չարձակվեր վերաքննիչ դատարանն ազատ էր արձակելու»,-ասաց Ալեքսանյանը։