Ռուս զինվորները Վրաստանի քաղաքացու են սպանել, ևս մեկը ձերբակալված է

Ռուս զինվորները Վրաստանի քաղաքացու են սպանել, ևս մեկը ձերբակալված է

Վրաստանի Գորիի շրջանի Կիրբալի գյուղի (Հարավային Օսիային սահմանակից) բաժանարար գծի մոտ ռուս զինվորները մահացու վիրավորել են Վրաստանի մի քաղաքացու՝ վերջինիս ձերբակալման փորձի ժամանակ։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հաստատել է տեղեկությունը․ այդ երկրի ևս մեկ քաղաքացի ձերբակալվել է։

«2023 թվականի նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալման փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հրազենի կրակոցից Վրաստանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ ապօրինի ձերբակալվել է։ Ակտիվ հաղորդակցությունն իրականացվում է՝ օգտագործելով բոլոր այն գործիքները, որոնք հասանելի են Վրաստանի կենտրոնական իշխանություններին», - ասվում է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է Էխո Կավկազա-ն։

Մահացածը տեղի տարեց բնակիչ է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։