Դիմում են խաչ տեղադրելու խնդրանքով
![Դիմում են խաչ տեղադրելու խնդրանքով](https://hraparak.am/uploads/images/image_750x_5df4d0ca08143.jpg)
Ստեփան Գևորգյանն Այնթապի բնակիչների անունից դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ գյուղի սկզբնամասում երկաթե խաչ դնելու խնդրանքով:
«Երկաթյա ծաղկազարդ Խաչի ստեղծման նախաձեռնություն.
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Պարոն Ռ. Մկրտչյանին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներից:
Լիազորված անձեր՝ Ստեփան Գևորգյան
Պավել Մինասյան
Գևորգ Բաբայան
Դիմում
Խնդրում ենք Ձեր միջնորդությունը Երևանի քաղաքապետարան՝ Երևան համայնքի Շենգավիթ վարչական շրջանի վերջնամասում և Այնթապ գյուղի սկզբնամասում գտնվող հատման հատվածում տեղադրելու Այնթապ համայնքի բնակիչների ջանքերով պատրաստված երկաթյա Խաչ՝ ի պատիվ և պահպանություն Հայոց Բանակի քաջարի զինվորների և սպաների: Կից ներկայացնում ենք տարածքի տեղագրական հանույթը և տեղադրվող Խաչի նկարները:
Դիմող՝
Ստեփան Գևորգյան
21.11.2019թ.
Խաչը նախատեսվում է տեղադրել վերոնշյալ վայրում...»։
Կարծիքներ