Նայիր մարդկանց ու ասա՝ ինչ ես բանակցում. Օսկանյանը՝ Փաշինյանին

Նայիր մարդկանց ու ասա՝ ինչ ես բանակցում. Օսկանյանը՝ Փաշինյանին

«Սխալները շարունակվում են:Վերջին օրինակը Գրանադայում ստորագրած հայտարարությունն է: Այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա: Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը և դա հերոսաբար ներկայացնում ենք, որ ինչ-որ գործ ենք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ: Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է»: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Նա պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում: Հասկացանք, Ղարաբաղը տվել ես, իսկ, այսպես կոչված, անկլավներն այդ թվի մեջ կա՞, թե՞ ոչ: Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկա, բայց դու քո ասուլիսներից մեկում ասացիր՝ այո՛, դա էլ ենք տալիս: Դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, որ ՀՀ քաղաքացին Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա: