Լավրովը խոսել է Հայաստանում տիրող իրադրության մասին

Լավրովը խոսել է Հայաստանում տիրող իրադրության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր հայաստանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում տիրող իրադրությունը։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կկարդավորվի խաղաղ կերպով։

Այս ամենով հանդերձ, Լավրովը ընդգծել է, որ ինքը Հայաստանի ԱԳ նախարարին հայտնել է, որ իրավիճակը Հայաստանում Ռուսաստանը գնահատում է որպես Հայաստանի ներքին գործը։