Աշխարհահռչակ հայ կարդիովիրաբույժը նշում է 73-ամյակը 

Աշխարհահռչակ հայ կարդիովիրաբույժը նշում է 73-ամյակը 

Աշխարհահռչակ հայ կարդիովիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը նշում է իր ծննդյան 73-ամյակը։ Նրա շնորհիվ է Ռուսաստանում զարգացել ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշման մեթոդը, որը համարվում է գերժամանակակից մեթոդ եւ որն իրականացվում է առանց կտրվածքների եւ առանց ընդհանուր նարկոզի։

Ակադեմիկոսը, ըստ ՌԴ «Առաջին ալիքի» պատրաստած ռեպորտաժի, օրական 5-6 վիրահատություն է կատարում։ Ակադեմիկոս Ալեքյանն իրականացրել է տասնյակ վիրահատություններ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Հիշեցնենք, որ Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին՝ Երեւանում։