Ինչի մեջ են մեղադրում Լեւոն Քոչարյանին եւ Սերգեյ Ասատուրովին. մանրամասներ 

Ինչի մեջ են մեղադրում Լեւոն Քոչարյանին եւ Սերգեյ Ասատուրովին. մանրամասներ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը։

Դատական նիստից առաջ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել։ Դատը կլինի դռնբաց բոլորի համար։

Հիշեցնեմ, որ ինձ մեղադրում են նրանում, իբր ոստիկաններին հարվածել եմ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն էր։ Իմիջիայլոց, ոստիկաններն իրենց ցուցմունքներում ասում են, իբր «հանգստացնում էին» ինձ և չեն հարվածել ընդհանրապես»:

Դատավարության այս փուլում քննվում է խափանման միջոցի հարցը: Մեղադրյալների պաշտպանական խումբը դատախազին բացարկի վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում՝ կասկածի տակ դնելով նրա օբյեկտիվության եւ անաչառության հարցը: 

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման ենթարկվելիս ոստիկանների կողմից բռնության էր հենթարկվեծ, ինչը արձանագրվել էր նաեւ տեսախցիկներով: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Քոչարյանը կալանավորվեց: 

Մանրամասն՝ «Հրապարակ»-ի ուղիղ եթերով: