Դոնալդ Թրամփը՝ Բեյրութում որոտացած պայթյունի մասին

Դոնալդ Թրամփը՝ Բեյրութում որոտացած պայթյունի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում որոտացած պայթյունը եղել է «հարձակում», թեեւ ըստ պաշտոնական տվյալների, պայթյունի պատճառը ոչ թե ահաբեկչական բռնարարքն է, այլ պատահական բռնկումն ու պայթյունը, առաջացրած դետոնացիայի հզոր ալիքի ուղեկցությամբ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ըստ երեւույթին, դա սարսափելի հարձակում էր»,- ասել է նախագահ Թրամփը ասուլիսի ժամանակ, հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լիբանանին։