Այսօր Ուրբաթ է, իսկ երեք օրի՞ց...

Այսօր Ուրբաթ է, իսկ երեք օրի՞ց...

Ուրբաթ vs Երկուշաբթի 
Եթե դու
Ուրբաթ օրը շտապում ես, Երկուշաբթի դանդաղում,
Ուրբաթ օրը ուրախ ես, Երկուշաբթի մռայլ,
Ուրբաթ օրը բարեհամբույր ես, Երկուշաբթի կոպիտ,
Ուրբաթ օրը թիմային ես, Երկուշաբթի մեկուսացած,
Ուրբաթ օրը հյուրասիրում ես, Երկուշաբթի հաշվում,
Ուրբաթ օրը համարձակ ես, Երկուշաբթի կաշկանդված,
Ուրբաթ օրը նախաձեռնող ես, Երկուշաբթի կատարող,
Ուրբաթ օրը առատորեն տալիս ես, Երկուշաբթի խնամքով խնայում,
Ուրբաթ օրը ծրագրերով լի ես, Երկուշաբթի անհույս սպառված,
Ուրբաթ օրը հեշտ յուրացնում ես ամեն ինչ, Երկուշաբթի չես ընկալում էլ ոչինչ,
Ուրբաթ օրը սիրում ես ամենքին, Երկուշաբթի չես կարող տանել և ոչ ոքի,
Ուրբաթ օրը կյանքով լի ես, Երկուշաբթի անկենդան,
Ուրեմն քեզ աշխատանքից հեռացնելու ժամանակն է մոտեցել ։
Կամ կյանքդ վերածիր մի մեծ Ուրբաթի կամ պարզապես հեռացիր։

Խնայիր ինքդ քեզ, մյուսներին առավել ևս, ժամանակն իսկապես ափսոս է` քո դանդաղ ինքնաոչնչացման, իսկ միջավայրի արագ թունավորման վրա անընդհատ վատնելու համար։

Այսօր Ուրբաթ է, իսկ երեք օրի՞ց...

Գոռ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից