Ամբողջ գործը մենք անենք, անգործ ու անգրագետ նախարարները պարգևատրվե՞ն. վիրավորված են | «Հրապարակի էջերում» 01.11.2019

Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի եւ «ստորին օղակների» միջեւ։ Ներքեւներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետեւ վիրավորված են եւ կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար դոլարին համարժեք աշխատավարձ։ Հատկապես դժգոհ են վարչության պետերը, որոնք կարծում են, որ չպետք է եռակի տարբերություն լինի իրենց եւ աշխատակազմի ղեկավարի վարձատրության միջեւ։ Իսկ «եթե իրենց համար փող կա, մեզ համար չկա, ապա իրենք էլ թող աշխատեն»,- որոշել են նախարարություններում։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։