Չորրորդ պատերազմում հաղթելու համար մենք ունենք բոլոր հնարավորությունները

Չորրորդ պատերազմում հաղթելու համար մենք ունենք բոլոր հնարավորությունները

Արցախյան երկրորդ՝ Ապրիլյան պատերազմը իմ տեսած առաջին իրական պատերազմն էր, որում մենք հաղթեցինք, թեև այսօրվա կապիտուլյանտները համոզում էին ու մինչ այսօր հակառակն են փորձում համոզել։
Ապրիլյան պատերազմը վերջնականապես ապացուցեց, որ մարտի դաշտում հաղթանակ չի ստացվելու գրանցել, ուստի Ադրբեջանն ու Թուրքիան որոշեցին Հայաստանը քանդել ներսից՝ այդ թվում հայկական ազգանուններ կրող իրենց ազդեցության գործակալների միջոցով քարոզելով, որ մենք պարտվել ենք։
Ապրիլյան պատերազմը նաև բազմաթիվ դասեր էր պարունակում, որոնցից որոշներն արագ, որոշներն ավելի դանդաղ սկսեցին յուրացվել։
Ապրիլյան պատերազմը Արցախյան 3 պատերազմներից մեկն է։ Առաջին ու երկրորդում մենք ենք հաղթել, երրորդում՝ թշնամին։ Վերջիններս գիտեն, որ չորրորդում հաղթելու համար մենք ունենք բոլոր հնարավորությունները։ Դրա համար միայն պիտի հեռացնել կապիտուլյանտներին։ Դրանից հետո կսկսվի հայկական վերածնունդը։ 
Փառք ընկածներին, կեցցե՜ն նոր հաղթանակները։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան