Երեւանում ծաղկած ծառեր են էտում

Երեւանում ծաղկած ծառեր են էտում

«Հրապարակի» ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես են Երևանի Ավետիսյան փողոցի ծաղկած պտղատու ծառերը էտում, լուսանկարում ծիրանենի է։

Ծառագետ Վահե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առհասարակ խորհուրդ է տրվում էտման գործընթացը սկսել մինչև ծաղկելը։

«Իհարկե ցանկալի է, որ մինչեւ ծաղկելը սկսեն այդ ամենը։ Հաստատ կարող եմ ասել, որ մինչեւ ծաղկումն անել ավելի ճիշտ է»,-ասաց ծառագետը։

Հասկանալու համար՝ ինչ է տեղի ունենում, օնլայն տարբերակով կապվեցինք նաեւ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարի հետ։

«Գարուն է։Ծաղկածի հաշվով խնդրում եմ ավելի մանրամասն»,-ասաց նա, ինչից հետո լուսանկարներից մեկն ուղարկեցինք իրեն, սակայն այդպես էլ չարձագանքեց։