Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր՝ Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: Արցախի ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- տեղեկացնում են Արցախի ԱԱԾ-ից: