Մեր ցավակցությունները փոխանցեցի ռուս ժողովրդին․ Գեղամ Մանուկյան

Մեր ցավակցությունները փոխանցեցի ռուս ժողովրդին․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ այցելեցինք Հայաստանում ՌԴ դեսպանատուն, մեր ցավակցությունները փոխանցեցինք Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Կոպիրկինին եւ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին։

Սգո մատյանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անունից մեր ցավակցությունները փոխանցեցի Ռուսաստանի ժողովրդին. «արյունալի, բարբարոսական ահաբեկչության» հետեւանքով անդառնալի կորստի, մարդկային զոհերի առիթով: Մաղթեցի ուժ, կորով այս դժվարին պահին, որի հաղթարակումը հնարավոր է համազգային համախմբմամբ եւ միասնականությամբ»: