Որ գործով են Քերոբյանին կանչել Քննչական կոմիտե

Որ գործով են Քերոբյանին կանչել Քննչական կոմիտե

Երեկ պաշտոնանկ եղած Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս պահին քննչական կոմիտեում է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Քերոբյանը հարցաքննության է կանչվել «Սիներջի» ընկերությանը վերաբերող քրեական վարույթով, եւ մեծ է հավանականությունը, որ հարցաքննությունից հետո կկալանավորվի։

Ժամեր առաջ էլ էկոնոմիկայի նախարարությունում են խուզարկություն իրականացրել` արդեն պաշտոնաթող նախարարի առանձնասենյակում: Թեեւ ակնհայտ է, որ առանձնասենյակում ապացույցներ չէին կարող հայտնաբերվել: Իսկ գործն ինքնին խիստ կասկածելի է, որովհետեւ պետությունն արդյունքում որեւէ դրամի վնաս չի կրել:

Հունվարի վերջին պաշտոնական դիրքի չարաշահումների երկու քրեական վարույթով  ձերբակալվեց 7 անձ, 3-ը՝ «Սիներջի» ընկերությունից, 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարությանից։

Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։