«Գրեմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Միացյալ Նահանգների ձայնագրային ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որը պլանավորված էր իրականացնել հունվարի երեսունմեկին, հետաձգվել է՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը, վկայակոչելով իր աղբյուրներին։ Պարբերականը հայտնում է, որ միջոցառման անցկացման նոր ժամկետը դեռ հայտնի չէ։ Նախնական տեղեկատվության համաձայն, կազմակերպիչները մտադիր են այն անցկացնել մարտ ամսին։ Նշենք, որ հատկապես կազմակերպիչներին անհանգստացրել է Կալիֆորնիա նահանգում կորոնաիրավիճակը, որով պայմանավորված էլ հետաձգման որոշում են կայացրել։ Մրցանակաբաշխությունը կատարվում է 1959 թվականից։