Սպասվածից մի փոքր էլ ավել բեռնաթափում է տեղի ունեցել. Ավինյան

Սպասվածից մի փոքր էլ ավել բեռնաթափում է տեղի ունեցել. Ավինյան

«Ես կարող եմ ասել, որ մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափում է տեղի ունեցել: Առաջիկայում գարնանն արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։ Մենք կիմանանք, թե ինչ արդյունք է ունեցել այդ նախագիծը։ Կիրակի օրերը կարմիր գծերն անվճար դարձնելու նախագիծն իրապես ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ այս որոշումները հավելյալ գումարների հավաքագրման համար չեն արվում, իրականում հետապնդում են քաղաքը բեռնաթափելու նպատակ»։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: