Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են դառնալ հարթակ՝ Վաշինգտոն-Փհենյան բանակցությունների համար

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են դառնալ հարթակ՝ Վաշինգտոն-Փհենյան բանակցությունների համար

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են հնարավորություն ստեղծել՝ Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցությունների վերսկսման համար։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման։ Այն նաեւ կարող է դառնալ երկխոսության հարթակ երկու Կորեաների, ինչպես նաեւ Հարավային Կորեայի եւ Տոկիոյի միջեւ։

Հարավային Կորեայի ղեկավարը հույս է հայտնել, որ ամառային Օլիմպիական խաղերը լավ հնարավորություն կդառնան Սեուլի եւ Տոկիոյի համար՝ համավարակի մեծապես տուժած իրենց տնտեսությունների վերականգնման համար։

Հիշեցնենք, որ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավար Թոնի Բլինկենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Փհենյանի հարցում իր մոտեցումը փոխելու է եւ որդեգրելու է ավելի կոշտ մոտեցում։