Չե՞ք ամաչում, դուրս եկեք, միացեք մեզ

Չե՞ք ամաչում, դուրս եկեք, միացեք մեզ

«Ես ծնունդով Լոռիից եմ, բայց արդեն 15 տարի է՝ Տավուշում եմ ապրում։ Ու իրականում ինձ համար գոյություն չունի լոռեցի, տավուշցի, և այլն, բոլորն էլ ես եմ։ Սա ի՞նչ է, էս ի՞նչ է կատարվում։ Մեկը հենց ես կյանքում չէի պատկերացնի , որ մի օր գալու եմ այստեղ ու սենց նստեմ։ Հլը մի հատ մեր տատիկին նայեք, եկել է պայքարելու, բա դուք չեք ամաչու՞մ, հլը մի հատ դուրս եկեք»։ Այս մասին քիչ առաջ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց պայքարի դուրս եկած կանանցից մեկը։

«Էդ ո՞նց դուրս եկան, ո՞նց դուրս եկան ու ընտրեցին։ Դե հիմա էլ թող դուրս գան ու մեր կողքը կանգնեն։ Ովքեր որ իրենց նստեցրել են պաշտոնի, տենց էլ թող հիմա հանեն։ Հարց եմ տալիս՝ բա հիմի ինչի համար դուրս չեն գալիս փողոց, էդ ընտրելուց լավ էր, հա՞»,- ասաց նա։