Ուրցաձորի նախկին ղեկավարի որդու կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է

Ուրցաձորի նախկին ղեկավարի որդու կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործով ( դրա նախապամությունը, բովանդակային առանձնահատկությունը և դրդապատճառը բոլորին է հայտնի) համառ աշխատանքի և ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ արձանագրեցինք հերթական հաղթանակը, այն է վերջինիս նկատմամբ դադարեցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ազատազրկում 5-10 տարի) առաջադրված մեղադրանքը և քննիչի ներկայացրած միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Դատարանի կողմից մերժվեց։ Այս մասին տեղեկացնում են փաստաբաններ Վահե Զոհրաբյանն ու էդգար Խաչիկյանը։

Մեր տեղեկություններով, միջնորդությունը քննվել է երեկ, իսկ Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին ազատ կարձակվի շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին: