Աշխարհը տառապում է շոգից, ինչ է սպասվում Հայաստանին 

Աշխարհը տառապում է շոգից, ինչ է սպասվում Հայաստանին 

Ամռան շոգն արդեն քանի օր է չի նահանջում: «Կրակ է թափվում» ոչ միայն Հայաստանի երկնքից, այլեւ Եվրոպայում անասելի շոգեր են։ Օրինակ, Ֆրանսիայի հարավ-արևմուտքից աննախադեպ շոգի հետևանքով 14 հազար մարդ է տարհանվել։ Երկրի 96 շրջաններից 38-ում արդեն հայտարարվել է վտանգի երկրորդ մակարդակ։ 

Իսպանիայում մոտ 3000 մարդ լքել է իր տունը՝ հրդեհից խուսափելու համար։ Իտալիայի Պո հովտում արտակարգ դրություն է հայտարարվել։ Երկրի ամենաերկար գետը, BBC-ի տվյալներով, այնքան է ցամաքել՝ առու է դարձել։ Մարոկկոյում տարհանվել է 1300 բնակիչ, Պորտուգալիայում այրվել է 30 000 հեկտար անտառ։ 

Ըստ մետեորոլոգների, Հայաստանին առաջիկա օրերին մի փոքր զովություն կբերի հուլիսի 22-ին Սև ծովից սպասվող օդային հոսանքը, որը, սակայն, Սուրենյանի խոսքով, այնքան էլ ինտենսիվ չի լինելու․«Ըստ կանխատեսումների՝ 22-25 օդի ջերմաստիճանը աստիճանաբար 4-5 աստիճանով կնվազի և արդեն 23-24-ին մենք 38-40-ի փոխարեն ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ու Երևանում կգրանցենք մինչև 34-35 աստիճան ջերմություն։ Տեղումներ դեռևս հորիզոնում չեն երևում, որովհետև ներխուժած օդը շատ չոր է»։

Մասնագետները հորդորում են ապրել եղանակին համարժեք՝ խմել շատ ջուր, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հանգստի գնալուց եւ պիկնիկներից հետո վերացնել բոլոր հրդեհածին հետքերը։