Խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ․ Մարությանին կանացի հագուստը շատ է սազում

Խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ․ Մարությանին կանացի հագուստը շատ է սազում

Երևանի ավագանու նիստը շարունակվում է, որն անցնում է լարված իրավիճակում։ Երևանի ավագանու մանդատից արդեն զրկված Հայկ Մարությանի սուր ելույթից հետո նրան քիչ առաջ անդրադարձավ «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը:

«Երեք տարում երեք տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից և բարոյականությունից: Ես նրան խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետև կանացի հագուստը նրան շատ է սազում։ Ժամանակն է, որ  ամեն մարդ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է։ Ժամանակն է, որ Հայկ Մարությանը վերադառնա արդեն աղբահանության ենթարկված իր «Կամազների» մոտ»,- ասաց Սահակյանը։