Սերժ Սարգսյանը հայհոյել է Սերգո Կարապետյանին. «Որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել» | «Հրապարակի էջերում» 21.12.2019

Սերժ Սարգսյանը հայհոյել է Սերգո Կարապետյանին. «Որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել» | «Հրապարակի էջերում» 21.12.2019

Սերժ Սարգսյանի եւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել։ Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։ Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել նրան:

Շաբաթվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։