Դատարանը Գերասիմ Վարդանյանին ազատ է արձակել. նա Ֆրանսիայի հրապարակում է

Դատարանը Գերասիմ Վարդանյանին ազատ է արձակել. նա Ֆրանսիայի հրապարակում է

Դատարանը Գերասիմ Վարդանյանին ազատ է արձակել: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակի բեմահարթակից հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նա ասաց, որ լավ նորություն ունի` այսօր դատարանից ազատ է արձակվել Գերասիմ Վարդանյանը, ու բեմ բարձրացավ Գերասիմը:

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանին նախօրեին ձերբակալել էին ակցիայի վայրից ու տարել ԱԱԾ:

Նախաքննական մարմինը նույն օրը մտել էր դատարան, որ կալանքի սանկցիա ստանա ու կալանավորի Գերասիմ Վարդանյանին: Դատարանը, ինչպես տեսանք, չի բավարարել միջնորդությունը:

Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Գերասիմ Վարդանյանի դեմ քրգործ կա հարուցված 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած դեպքերին մասնակցություն ունենալու մեղադրանքով, ու հիմա` ընդդիմության պայքարի այս նոր փուլում, իշխանափոխությունները որոշել էին խստացնել նրան առաջադրված մեղադրանքն ու նրա կալանավորել, սակայն դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց: