Որոշել են վերականգնել իրենց երկրի տարածքային ամբողջականությունը 

Որոշել են վերականգնել իրենց երկրի տարածքային ամբողջականությունը 


Էստոնիան մտադիր է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Այսօր այդ երկրի խորհրդարանը քննարկելու է կառավարությանը ներկայացված այն առաջարկը, որով հորդորվում է հետ կանչել Ռուսաստանի հետ ցամաքային եւ ծովային սահմանի մասին 2014 թվականի փետրվարի տասնութին կնքված պայմանագրի տակ Էստոնիայի դրած ստորագրությունը։ Նշենք, որ Էստոնիան եւ Ռուսաստանը ներկայումս չունեն ցամաքային իրավականորեն ձեւակերպված սահման։ Միայն 2005 թվականին է հարցը քննության առնվել եւ մոտ տասը տարվա բանակցություններից հետո կքնվել վերոնշյալ պայմանագիրը։