Ինչո՞ւ են ձերբակալել Գերասիմ Վարդանյանին

Ինչո՞ւ են ձերբակալել Գերասիմ Վարդանյանին

Մեր տեղեկություններով` քիչ առաջ ձերբակալել են ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանին: Նրան այսօր բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնելիս, որից հետո նրան ձերբակալել են: Համացանցում կադրեր կան, թե ինչպես են նրան ձեռնաշղթաներով բերում ոստիկանական բաժանմունք:

Մեզ ասացին` Գերասիմին ձերբակալել են 2020թ. նոյեմբերի 9-ի դեպքերի ժամանակ նրա դեմ հարուցված քրեական գործով: Նրան կալանավորել էին, հետո ազատ արձակել, հիմա, երբ ընդդիմությունը նորից փողոց է դուրս եկել` ընդդեմ այս իշխանությունների, իրավապահ մարմինները հավանաբար հրահանգ են ստացել, որ վերհիշեն ընդդիմադիրների դեմ հարուցված քրգործերը:

Մենք տեղեկացանք, որ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրգործով նրան առաջադրված մեղադրանքը խստացրել են, ու հիմա նորից նախաքննական մարմինը մտել է դատարան` կալանքի սանկցիա կիրառելու պահանջով:

Մեզ ասացին նաև, որ դեռ երեկ էին ուզում Գերասիմ Վարդանյանին ձերբակալել, ինչի մասին տեղյակ էին Գերասիմն ու նրա թիմակիցները, բայց այսօր են դա իրականացրել:

Մենք տեղեկացանք նաև, որ այս պահին Գերասիմ Վարդանյանը գտնվում է ԱԱԾ-ում: Ավելի ուշ նրա կողմնակիցները և պաշտպանները հանդես կգան հայտարարությամբ: