Ռուսաստանում ստեղծվել է նոր հիմնադրամ՝ հազվադեպ հիվանդություններով երեխաների խնդիրներով զբաղվելու համար

Ռուսաստանում ստեղծվել է նոր հիմնադրամ՝ հազվադեպ հիվանդություններով երեխաների խնդիրներով զբաղվելու համար

Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նոր հիմնադրամ ստեղծելու մասին, որը կկոչվի «Բարության շրջան» եւ որը կզբաղվի երեխաների հիվանդություններով, ներառյալ նաեւ՝ հազվադեպ հիվանդություններով։ Հիմնադրամի հիմնական առաքելությունը լինելու է ծանր, կյանքին վտանգ սպառնացող, հազվադեպ հիվանդություններ ունեցող երեխաների բուժսպասարկման ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը։ Հիմնադրամը նաեւ կհոգա այդ երեխաներին բուժական եւ բուժվերականգնողական սարքավորումներով եւ դեղորայքով ապահովման հետ կապված հարցերը։