Ալլո, բարև Ձեզ, պարապ վարչապետն է, լույսը մուծե՞լ եք

Ալլո, բարև Ձեզ, պարապ վարչապետն է, լույսը մուծե՞լ եք

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել քաղաքացի Արկադիկ Գալստյանը, որը սկզբում ներկայանալով որպես պարապ վարչապետ, փորձում էր հասկանալ՝ վճարել ենք կոմունալները, թե ոչ։

«Երկրի մի շարք կարևորագույն խնդիրներ թողած հերթով զանգում եմ բնակարաններ, տներ՝ հասկանալու համար՝ մարդիկ գազը, լույսը մուծե՞լ են։ Ես պարապ եմ, զանգում եմ մարդկանց հարցնում՝ կպատմե՞ք ինչ եք կերել, որտեղ եք աշխատում, ինչով եք զբաղվում, պարապ եմ՝ թրաշը դեմքիս։ Միլիոնից ավել աշխատավարձ եմ ստանում, պալատի մեջ եմ ապրում, ոչ հոսանքի մասին եմ մտածում, ոչ սննդի, ոչ գազի, ոչ մյուսի»,- նշեց քաղաքացին։