Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը նվիրված է լինելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության առաջին տարելիցին»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախատեսվում է Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Երեք առաջնորդները պլանավորում են նախանշել կայունության ամրապնդման եւ ԼՂ-ում խաղաղ կյանքի կազմակերպմանը նպաստող հետագա քայլերը։ Քննարկվելու է նաեւ 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սոցիալ-տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման հետ կապված հարցերին։