Արցախում նոր հուշարձանը հարցեր է առաջացրել քաղաքացիների մոտ․ ինչ է խորհրդանշում այն

Արցախում նոր հուշարձանը հարցեր է առաջացրել քաղաքացիների մոտ․ ինչ է խորհրդանշում այն

Ստեփանակերտում՝ Պապ ու Տատի հայտնի արձանի դիմաց, տեղադրվել է հուշարձան, որը խորհրդանշում է Արցախի բանալին։ Արցախում նոր հուշարձանը հարցեր է առաջացրել քաղաքացիների մոտ։

ԱՀ նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Գրեթե բոլորի մոտ հարցեր է առաջացրել …շատերը գրում են ինձ,երկուշաբթի կպարզեմ։ Եթե ինձ հարցնեք`սա հիմարություն է ու Արցախի խորհրդանիշի դիմաց սյսպիսի կասկածելի , ոչ հայկական էլեմենտներով,հայկական ճարտարապետությունից հեռու որևէ բան տեղադրելը պիտի արգելվի պետակսն մակարդակով»։

«Օրերս Ստեփանակերտում տեղադրվեց մի տարօրինակ հուշարձան՝ ինը թևանի աստղ, որը Բահայի աղանդի խորհրդանիշն է (կենտրոնը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում) և Համսա ամուլետը (մուսուլմանները այս խորհրդանիշն անվանում են նաև «Ֆաթիմայի ձեռքը», իսկ հրեաները՝ «Մարիամի ձեռքը»): Ես փորձեցի պատասխաններ ստանալ տեղի բնակիչներից, բայց ոչ ոք չի հասկանում այս հուշարձանի իմաստը: Խնդրում եմ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին կապվել Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, որպեսզի պարզենք այս հուշարձանի հեղինակի անունը և Արցախում տեղադրման նպատակը»,- գրել է միջազգային փորձագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Լուրեր են շրջանառվում, թե արձանը տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ։