Իրանը շուտով կվճարի ՄԱԿ-ին իր պարտքը. Ս. Խաթիբզադե

Իրանը շուտով կվճարի ՄԱԿ-ին իր պարտքը. Ս. Խաթիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը շուտով կվճարի ՄԱԿ-ին իր պարտքը։

Խաթիբզադեն այդպիսի հայտարարություն է արել իրանական «Իռնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Նա ասել է, որ Իրանը միշտ վճարել է այն ժամանակին, սակայն չի կարողացել վճարել իր նախորդ տարվա անդամավճարն ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ «կամայական պատժամիջոցների պատճառով», որը փակել է վճարման ուղին»:

Խաթիբզադեն նշել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունն ամբողջովին տեղյակ է խնդրի մանրամասներին, ու նշել, որ «դա ոչ մի կերպ Իրանի մեղքը չէ»:

ԱԳՆ խոսնակն ասել է, որ վերջին ժամանակներս մի ճանապարհ է բացվել, որպեսզի Իրանը կարողանա վճարել ՄԱԿ-ին՝ կորեական բանկում իր հաշվի միջոցով, և վճարումը կկատարվի շուտով:

ՄԱԿ կանոնադրության 19-րդ հոդվածը սահմանում է. «այն Անդամը, որը Կազմակերպությանը վճարվող
անդամավճարի պարտքեր ունի, զրկվում է Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, եթե պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է վերջին երկու լրիվ տարիների համար այդ Անդամից ստանալիք անդամավճարի ընդհանուր գումարը: Սակայն Գլխավոր ասամբլեան կարող է թույլատրել այդպիսի Անդամին քվեարկել, եթե վերջինս հավաստիացնի, որ ուշացումը տեղի է ունեցել իրենից անկախ հանգամանքների բերումով»։