Ձեւական լսումներ

Ձեւական լսումներ

Թեեւ օրենքի պահանջն է, որ  համայնքները պետք է համաձայնություն տան խոշորացման գործընթացին, եւ դա հանրաքվեի, վատագույն դեպքում` համայնքապետերի հայտնած հավաքական կարծիքների տեսքով պետք է լինի, եւ ժամանակին Նիկոլ Փաշինյանը եւս այն կարծիքին էր, որ առանց ժողովրդի կամքի խոշորացման չեն գնա, սակայն իշխանությունն այսօր հրաժարվել է ժողովրդավարության բոլոր կանոնների, այդ թվում` խոշորացման հարցում։

Կառավարությունը շաբաթներ առաջ վարչատարածքային բաժանման մասին նախագիծ է ուղարկել ԱԺ, կասկած չկա, որ ՔՊ-ն մեկ մարդու պես կողմ կքվեարկի, բայց որոշել են ձեւական կողմը պահել եւ, մեր տեղեկություններով, սեպտեմբերի 22-ին խորհրդարանում այդ թեմայով լսումներ են հրավիրել, իսկ սեպտեմբերի 24-ին՝ արտահերթ նիստ, որի ժամանակ էլ կընդունվի խոշորացման նախագիծը։