Արյունահեղություն կլինի․ ի՞նչ է նախազգուշացրել ՌԴ-ն Կիևին

Արյունահեղություն կլինի․ ի՞նչ է նախազգուշացրել ՌԴ-ն Կիևին

Ուկրաինական հակահարձակումը կհանգեցնի տխուր հետևանքների՝ «արյունահեղություն և հետագա էսկալացիա»։
Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կիևին արևմտյան ժամանակակից զենքերով անխոհեմ և բացարձակապես անպատասխանատու կերպով հակահարձակման մղելը և նրա գաղափարները խրախուսելը միայն արյունահեղության և հակամարտության հետագա սրման կհանգեցնի: 

Ես կցանկանայի նախազգուշացնել Կիևի ռեժիմին և նրա արևմտյան հովանավորներին, թե ինչ անխուսափելի տխուր հետևանքների կլինեն այն ամենից հետո, ինչ նրանք մտածել են իրագործել»,- ասել է դիվանագետը։
Գալուզինը համոզմունք է հայտնել, որ ռուսական բանակը պատրաստ է «իրադարձությունների ցանկացած զարգացման, և ոչ Կիևը, ոչ Արևմուտքը դրանից որևէ դիվիդենտ չեն ստանա»։

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ուղղակիորեն ներգրավված է հակամարտությունում» և հանդիսանում է նրա «ուղղակի մասնակիցը» Կիևի կողմից։

Փոխնախարարի կարծիքով, ոչ Արևմուտքին, ոչ Ուկրաինային խաղաղություն պետք չէ, այլապես 2021 թվականին Մոսկվայի առաջարկով կհամաձայնեին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել։