Արթիկի վետերանների համար նախատեսված շինությունում հրդեհ է բռնկվել

Արթիկի վետերանների համար նախատեսված շինությունում հրդեհ է բռնկվել

«Հունիսի 12-ին՝ ժամը 20,43-ին, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի վետերանների համար նախատեսված շինությունում։ Հրդեհը մարվել է հրշեջ ծառայության կողմից ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,-այս մասին Hraparak.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ այսօր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ կից գրելով. 

«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ

Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»։