Անդրեյ Բիտովը եւ Հայաստանը

Անդրեյ Բիտովը եւ Հայաստանը

Մաս 2-րդ

Անդրեյ Բիտովն իր ողջ կյանքում որպես գրող ծառայել է մի ժանրի՝ ճանապարհորդությունների ժանրին, ստեղծելով ճամփորդական ստեղծագործություններ՝ վիպակներ, վեպեր։ Ինչպես հեղինակն է խոստովանում, նա միշտ գրել է ու չի գրել միաժամանակ, եւ եթե նրա ստեղծագործությունները համադրենք այն ժամանակի հետ, որ ծախսվել է դրանք ստեղծելու համար, ապա կստացվի մի քանի տարի, իսկ մնացած կյանքը ճամփորձություն կարելի է համարել ՝ ներքինի եւ արտաքինի փոխհարաբերությունների, անցյալի եւ ապագայի, տարածության եւ ժամանակի վերաբերյալ ամենօրյա ռեժիմով կատարված վերլուծություն։ 

Բիտովի ստեղծագործություններում շատ են ճամփորդական գրառումները, որոնցում հեղինակը ներկայացնում է ոչ միայն իր ճամփորդություններ, այլ նաեւ իր մտքերը, ապրումները, որոնք առաջացել են այն ճամփորդությունների ընթացքում եւ այսպես թե այնպես մնացել են նրա հիշողության մեջ։ Ճամփորդությունը, ըստ հեղինակի, մի տեսակ նման է փոքրիկ կյանքի, որը ապրվում է ոչ թե ամբողջական մարդու կողմից, այլ նրա անհատականության մի քանի կողմերի։ Բիտովի ճամփորդական գրվածքներում արտահայտված փիլիսոփայական գաղափարներից մեկը կյանքը որպես ճանապարհ ներկայացնելն է։ 

Նա, լինելով երեխա, ձեւավորվել է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի իդեալների հիման վրա։  Դա մի շրջան էր, որը կարելի էր վստահորեն անվանել Կենտրոնական Ասիայում ռուսական աշխարհագրական բացահայտումների ժամանակաշրջան, երբ ճանապարհորդները անցնում էին ամենադժվարին եւ բարդ տեղանքներով եւ գործնականում այլեւս չէր մնացել այդ ռեգիոնում որեւէ չհետազոտված տարածք։

Բիտովն ի դեպ, մշտապես երազել է դառնալ ճանապարհորդ։ Նրա համար որպես ճանապարհորդ աննվաճ մեծություն էր Նիկոլայ Պրժեւալսկին (1839-1888)։ Մանուկ հասակում նրան դուր չէր գալիս սեփական անուն-ազգանունը, եւ իր համար «արժանավայել» կեղծանուն էր որոնում եւ հարցնում էր մորը, թե ինչպես պետք է դառնալ մեծ ճանապարհորդ, ինչ որակներ են պետք դրա համար եւ ապա նկատում, որ այդ որակները ունի, իսկ մնացածը, որ անհրաժեշտ է, կսովորի, իր մեջ կդաստիարակի, կկոփի։ 

Բիտովի մանկության առաջին հուշերը կապված էին պաշարված Լենինգրադի 1941-42 թվականների ձմռան հետ են կապված։ Հետո արդեն տեղափոխությունը Ուրալ, այնտեղից էլ՝ Տաշքենդ։ Այսպես սկսվում են բիտովյան ճամփորդությունները երկրորվ մեկ, այսպես ասած՝ «երկաթյա վարագույրի» սահմաններում։ Խորհրդային ճանապարհորդը յուրահատուկ կատեգորիա է։ Նրան երբեք չես անվանի անազատ կամ սահմանափակված, քանի որ ԽՍՀՄ-ը, որպես աշխարհի խոշորագույն երկիր էր։ Սակայն «արտասահմանի» ճանաչողությունը թույլատրվում էր միայն «արտոնված» գրքերից եւ պարբերականներից, կամ էլ «արգելվածներից», որոնք արդեն պտտվում էին ձեռքից ձեռք «ձեռագիր» վիճակում։ 

Բիտովը, ում երբեք ասոցիալ մարդ համարել հնարավոր չէ, թեեւ ասոցիալությունը շատ ստեղծագործող անձանց է հատուկ, կարծում է, որ մարդն ապրում է երկու միջավայրերի՝ երկնքի եւ ծովի սահմանին, զգալով իր վրա այդ սահմանի լարվածությունը։ Սկսած «Մեկ երկրից» (1960) նրա ստեղծագործություններում ծնվում է ճամփորդական ժանրը։ «Հայաստանի դասերը» (1967-1969) հանդիսանում են ժանրի վերջնական իմաստավորումը նրա համար, ինչպես ինքն է նշել մի առիթով։ 

Հետո արդեն Վրաստանն էր, իսկ հետո արդեն, մի քանի տարի անց, մեկ անգամ չէ, որ վերադառնում է այն վայրեր, որտեղ եղել է եւ նկարագրել։ Տարածության եւ ժամանակի մեջ իր թափառումները գրողը միավորում է սկզբում «Երեք ճանապարհորդություններում» (1974), հետո «Յոթ ճանապարհորդություններում» (1976), ապա արդեն՝ «Կայսրությամբ ճամփորդություններում» (1986) եւ «Չորս չափումների կայսրությունում» (1996)։

Ելենա Շուվաեւա-Պետրոսյան

ТВОРЧЕСТВО МОЛОДЫХ УЧЕНЫХ հանդես էջ 207-211

Հայերեն թարգմանությունը՝ Արամ Յանինի