Թրամփը ռեկորդներ է խփում

Թրամփը ռեկորդներ է խփում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ընտրողների աջակցության առումով զգալի տարբերությամբ առաջատար է հանրապետական ​​մյուս պոտենցիալ թեկնածուներից։  Այս մասին են վկայում CBS News-ի եւ YouGov-ի հարցման արդյունքները։

Հետազոտության համաձայն՝ հանրապետականների կողմնակիցների 69%-ը հայտարարել է, որ մտադիր է փրայմերիզում քվեարկել Թրամփի օգտին։ 

Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է, որ նախկին նախագահը երբևէ ստացել է նման հարցումներում։ Նոյեմբերին այս ցուցանիշը կազմել է 61%։

Երկրորդ տեղում Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 14%-ը։ 
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվողների 12%-ը, այլ թեկնածուների օգտին՝ 5%-ից պակաս:

Հարցումն անցկացվել է հունվարի 10-12-ը։