Անկարայի փողոցներից մեկն անվանակոչվել է Ղարաբաղի զոհերի բուլվար (լուսանկար)

Անկարայի փողոցներից մեկն անվանակոչվել է Ղարաբաղի զոհերի բուլվար (լուսանկար)

Ղարաբաղյան 2020 թ․ 44 -օրյա պատերազմի ավարտի երրորդ տարվանն ընդառաջ Անկարայի փողոցներից մեկն անվանակոչվել է Ղարաբաղի «նահատակների բուլվար»։ 

Այս մասին հայտնում է Թուրք-ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մայրաքաղաքի մունիցիպալ ժողովի որոշմամբ և Անկարայի նահանգապետի գրասենյակի հավանությամբ 1419-րդ փողոցը, որը գտնվում է Էթիմեսգուտի շրջանի Սեքեր թաղամասի և Օսման Ավջիի անվան թաղամասի խաչմերուկում, վերանվանվել է Ղարաբաղի «նահատակների» Բուլվար։