Ցանկացել են գողանալ Մարադոնայի սիրտը

Ցանկացել են գողանալ Մարադոնայի սիրտը

Արգենտինացի հեռուստահաղորդավար, բժիշկ Նելսոն Կաստրոն հայտարարել է El Trece հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հուղարկավորվել է առանց սրտի։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Կաստրոն մանրամասնել է այն պատճառները, որոնց պատճառով ֆուտբոլիստին նման կերպ են հուղարկավորել։ Ըստ այդմ, մի խումբ արմատական երկրպագուներ ցանկացել են հուղարկավորությունից հետո բացել գերեզմանն ու գողանալ մարզիկի սիրտը։ «Սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ նրանց մտադրության մասին նախապես իմացվել է եւ կանխվել»,- ասել է Կաստրոն։Մեկ այլ վարկածի համաձայն, Մարադոնայի սիրտը հանել են, որպեսզի ուսումնասիրեն, քանի որ այն կշռել է 500 գրամ, այն դեպքում, երբ մարդու սրտի քաշի նորման 300 գրամն է։ Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է անցյալ տարի սրտի տագնապից։