Լեհաստանի վարչապետը կայցելի Լվով

Լեհաստանի վարչապետը կայցելի Լվով

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր կայցելի ուկրաինական Լվով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչակը։

Վերջինս նաեւ ասել է, որ լեհական կառավարությունը ներքին փախստականների համար կստեղծի կոնտեյներային ավաններ։ Այդ ավաններում կհաստատվեն այն կանայք եւ երեխաները, ովքեր փախել են Ուկրաինայի արեւելքից։ Առաջին ավանը, որ գտնվելու է Լվովում, կբացվի այսօր։