Էրդողանը Փաշինյանի համար հույս է հայտնել

Էրդողանը Փաշինյանի համար հույս է հայտնել

Հերոսական պայքարի արդյունքում եղբայրական Ադրբեջանը պատմական հողերը ազատագրեց հայկական օկուպացիայից ու դրանով ճանապարհ բացեց դեպի տարածաշրջանի զարգացման նոր փուլ: 

Թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով առցանց անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև 14-րդ հանդիպմանը:

«Մեր ընդհանուր առաջնահերթություններից մեկը Ղարաբաղում անվտանգության ու կայունության ապահովմանն օգնելն է, 30 տարվա բռնազավթումից վնասների վերացումը: Հավատում եմ, որ մեր կազմակերպությունն այս հարցում համերաշխություն կցուցաբերի Ադրբեջանին», - ասել է ծավալապաշտական նկրտումներով հայտնի Էրդողանը:

Թուրքիո նախագահը հույս է հայտնել, որ «Հայաստանի քայլերը կնպաստեն» տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: «Կցանկանայի կրկնել, որ Թուրքիան չի ճանաչում ժողովրդի կամքը անտեսելու հակաժողովրդավարական փորձերը», - շեշտել է Թուրքիայի ղեկավարը։